APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը կվերանայի 2016-ի պետբյուջեն՝ հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի՝ տնտեսական քաղաքականության, արդյունաբերության ու ձեռնարկատիրության հանձնաժողովի նախագահ Զիյադ Սամեդզադեն։
Նրա խոսքով՝ դրա անհրաժեշտությունը ծագել է նավթի գնի քառակի նվազման ֆոնին. «Անհրաժեշտ է վերանայել տնտեսական պլաններն ու ծախսերը։ Միևնույն ժամանակ մենք պետք է նվազեցնենք ընթացիկ ծախսերը»։ 2016-ի Ադրբեջանի պետբյուջեն հենված է նավթի մեկ բարելի համար 50 դոլար հաշվարկի վրա։